Մեր եկեղեցին մոնարխիկ կառուցվածք ունի, Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռքում է բոլոր հնարավորությունները. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Քաղաքական
16:01 18/12/2025
Հայաստան

Մեր եկեղեցին մոնարխիկ կառուցվածք ունի, Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռքում է բոլոր հնարավորությունները. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան

«Դա ցավ է մեր համար, անձնական ողբերգություն, որ այդ մարդիկ միացել են եկեղեցին քանդելու համար և՝ ոչ միայն եկեղեցին, սա նաև ազգի պառակտման խնդիր է»,-Մայր Աթոռ Սուրբ եջմիածնի վեհարանի առաջ ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

Պատասխանելով 10 եպիսկոպոսներին վեհարանի տարածք թողնելու մասին հարցին՝ տեր Հովնանն ասաց.«Եթե պետք է գան ժողովական կյանքին մասնակցելու, խնդրեմ՝ եթե պառակտիչ գործողություններ անելու՝ իհարկե ոչ»։

նա հայտարարեց, որ Վեհափառն անսասան է, ինչպես Արարատ Լեռը, որը միշտ էլ հայկական է։

«Մեր եկեղեցին մոնարխիկ կառուցվածք ունի, Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռքում է բոլոր հնարավորությունները, ցանկացած բան կարող է անել, իսկ Գերագույն հոգևոր խորհուրդը խորհրդատվական մարմին է, գործադիր մարմին չէ»,-պատասխանելով 10 եպիսկոպոսների՝ ԳՀԽ նիստ հրավիրելու մասին պահանջին՝ ասաց Գուգարաց թեմի առաջնորդը և համաձայնեց որ Նիկոլ Փաշինյանն է կազմակերպել իր կողմնակիցների հավաքն Էջմիածնում. «Միանշանակ, այդ տասը եպիսկոպոսը 10 մարդ չէին կարող հավաքել, Փաշինյանն է հայտարարեց, որ աջակցում է 10 եպիսկոպոսներին, ինչ է այն նշանակում»։

Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կարծիքով 10 եպիսկոպոսների  գործողությունները վնասում են եկեղեցուն, բայց վարկանիշը բարձրացնում են։

«Եկեղեցին խոցվում է։ Այն ինչքան էլ խոցվի, բայց այն աստվածաբանորեն Քրիստոսի մարմինն է եկեղեցին երբեք չի կարող տուժվել, բայց եկեղեցու առաքելությունը՝ այո։

«Նման դեպքերում եկեղեցին միշտ զորանում է և եկեղեցու շուրջ հավաքված են շատ հոծ բազմություն, դրա համար էլ նարնք վախենում են», ասաց գուգարաց թեմի առաջնորդը և ենթադրեց, որ կատարվողն արտաքին մջամտության հետևանքով է, քանի որ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մանրադրամ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր եկեղեցին մոնարխիկ կառուցվածք ունի, Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռքում է բոլոր հնարավորությունները. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան