Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը. Հայր Զաքարիա
Հասարակություն
22:35 18/12/2025
Հայաստան

Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը. Հայր Զաքարիա

Հայր Զաքարիան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը:

Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում...

մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք Տեր Վրթանեսին»:

 Հիշեցնենք, որ այսօր Էջմիածնի Մայր տաճարի մոտ քաշքշուկի ժամանակ վատացել էր տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը․ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի  մոտ սրտի կաթված էր արձանագրվել, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը. Հայր Զաքարիա