Առաջին անգամ Բաքվում եմ լսել Քարվաճառի թունելի միջադեպի մասին. Արցախի նախկին նախագահ
Քաղաքական
15:59 19/12/2025
Հայաստան

Առաջին անգամ Բաքվում եմ լսել Քարվաճառի թունելի միջադեպի մասին. Արցախի նախկին նախագահ

Բաքվի դատարանում  այսօր եզրափակիչ խոսքով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմից ներկայացրած ռազմական հանցագործությունների մասին առաջին անգամ այդտեղ է լսում։

 «Այստեղ ներկայացվեցին ռազմական հանցագործություններ։ Անկեղծ ասած, դրանց մեծ մասի մասին ես այստեղ եմ իմացել։ Ես ինձ համարում եմ  բավականին իրազեկված մարդ, սակայն, օրինակ,  Քելբաջարի թունելի միջադեպի մասին այստեղ եմ իմացել։ Օրինակ, այստեղ եմ իմացել նաև Բեյլիք Բաղիի միջադեպի մասին»,-ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է Ա. Հարությունյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ հիշյալ դեպքերը տեղի են ունեցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1992 և 1993 թվականներին, որոնց հետևանքով իբր խաղաղ բնակիչներ են մահացել։

«Սրանք ռազմական հանցագործություններ են, ունեն մեղավորներ։ Եթե նրանք այս աշխարհում պատասխանատվության չեն ենթարկվել, ապա կպատժվեն այն աշխարհում»,-իբր հայտարարել է Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջին անգամ Բաքվում եմ լսել Քարվաճառի թունելի միջադեպի մասին. Արցախի նախկին նախագահ