Թբիլիսիի հյուրանոցում Թուրքիայից եկած կին զբոսաշրջիկը պատահաբար վիրավորվել է հրազենից
Հասարակություն
18:30 19/12/2025
Տարածաշրջան

Թբիլիսիի հյուրանոցում Թուրքիայից եկած կին զբոսաշրջիկը պատահաբար վիրավորվել է հրազենից

Թբիլիսիի հյուրանոցում զբոսաշրջիկը վիրավորվել է ռետինե գնդակից։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Մաչաբելի փողոցում, որի մասին հայտնել է «Գռուզիա օնլայն»-ը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, կրակոցների ժամանակ օգտագործված զենքը պատկանում է հյուրանոցի սեփականատիրոջը։ Սեփականատերը հեռուստաալիքին ասել է, որ ռիկոշետով գնդակը հարվածել է Թուրքիայի քաղաքացուն՝ պատճառելով թեթև այրվածք զգեստիգործվածքին և մաշկին։

Զբոսաշրջիկը համապատասխան բժշկական օգնություն է ստացել և այդ ժամանակվանից դուրս է գրվել հիվանդանոցից։

«Տեղի է ունեցել ռիկոշետ. գնդակը անցել է պատի միջով և հայտնաբերվել է նրա զգեստի մեջ։ Կար թեթև այրվածք, բայց ոչ մի լուրջ բան։ Կրակոցը պատահական է եղել։ կինը միայնակ չի եղել, բայց ուրիշ ոչ ոք չի տուժել։ Թուրքիայի քաղաքացին հիվանդանոց գնալու կարիք չի ունեցել, բայց վախեցած է եղել։ Նրանք Թուրքիայի քաղաքացիներ էին»,-բացատրել է հյուրանոցի սեփականատերը։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 124-րդ հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն՝ ոչ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թբիլիսիի հյուրանոցում Թուրքիայից եկած կին զբոսաշրջիկը պատահաբար վիրավորվել է հրազենից