«Ժողովուրդ». ԽԾԲ-ն մերժելու եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ ամենուր ԽԾԲ կանոններով են առաջնորդվում
Օրվա մամուլ
08:48 19/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ԽԾԲ-ն մերժելու եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ ամենուր ԽԾԲ կանոններով են առաջնորդվում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վրաստանում ծնված, Երևանում սովորած, Ռուսաստանի Դաշնությունում աշխատած Արտավազդ Նազարեթյանը 2018 թվականից ի վեր զբաղեցնում է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնը։

Փոխմարզպետի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ վերջինս 2022 թվականին գնել է բնակարան «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ից։ Բնակարանն արժեցել է 33 մլն 582 հազար դրամ։

Փոխմարզպետը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նազարեթյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5, 289 ԱՄՆ դոլար, 2 մլն 61 հազար դրամ:

Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբի համեմատ գրեթե 2 անգամ ավելացել են՝ 2 մլն 800 հազար դրամից կազմելով 6 մլն 240 հազար դրամ։

Փոխմարզպետ Նազարեթյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 504 հազար դրամ, որից 11 մլն 714 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արարատի մարզպետի աշխատակազմից։

Եկամուտներից 2 մլն 989 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամուտն է։

Նազարեթյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 58 հազար դրամ, որից 27 մլն 558 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է նաև, որ փոխմարզպետի կինը՝ Լիանա Այվազյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնականն է։

ԽԾԲ-ն մերժելու եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ ամենուր ԽԾԲ կանոններով են առաջնորդվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ԽԾԲ-ն մերժելու եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ ամենուր ԽԾԲ կանոններով են առաջնորդվում