Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին վերականգնել Ռուսաստանի հետ երկխոսությունը
Քաղաքական
09:59 19/12/2025
Աշխարհ

Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին վերականգնել Ռուսաստանի հետ երկխոսությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսումը կարող է օգտակար լինել Եվրոպայի համար։ Նրա խոսքերը մեջբերել է Le Figaro-ն։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի առաջնորդը այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԵՄ երկրները համաձայնվել են Ուկրաինային հատկացնել 90 միլիարդ եվրո։ Նա կարծում է, որ առաջիկա շաբաթներին եվրոպական պետությունները պետք է գտնեն Ռուսաստանի հետ լիարժեք երկխոսությունը վերսկսելու ուղիներ և ձևաչափեր։

Մակրոնը շեշտել է, որ նման շփումները պետք է իրականացվեն կազմակերպված, համակարգված ձևով ԵՄ երկրների միջև և լիովին թափանցիկ եղանակով։ Նա նշել է, որ երկխոսության վերականգնումը բխում է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ մյուս եվրոպական երկրների շահերից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին վերականգնել Ռուսաստանի հետ երկխոսությունը