Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը. Մարուքյանը՝ ՔՊ-ականին
«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական զինված ուժերն այս պահին օկուպացված են պահում Հայաստանի Հանրապետության տարածքները»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա մանրամասնում է. «Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից։ Իսկ Հայաստանը սկսել է վառելանյութ գնել Ադրբեջանից, ինչով ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին, որոնք օկուպացված են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Սակայն, ըստ Ռուբինյանի, «Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության ռեժիմից տեղափոխվում են տնտեսական համագործակցության ռեժիմ»։
Ռուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը։
Այն թշնամու, որը պատանդառել ու ցուցադրաբար կեղծ դատավարություններ է իրականացնում հայ մարդկանց նկատմամբ՝ նրանց ազգային և կրոնական պատկանելիության համար, ինչպես նաև օկուպացված է պահում ՀՀ տարածքները»։