Ժաննա Անդրեասյանն ու Ռուբեն Հախվերդյանը քննարկել են համերգային առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր
Մշակույթ
17:55 19/12/2025
Հայաստան

Ժաննա Անդրեասյանն ու Ռուբեն Հախվերդյանը քննարկել են համերգային առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Հանրահայտ և սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը: Այս առիթով արվեստագետին այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, շնորհավորելով Ռուբեն Հախվերդյանին հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են յուրաքանչյուր ընտանիքում՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին: Ձեր յուրաքանչյուր համերգ միշտ սպասված է մեր հանրության համար»:

Նախարարն արվեստագետին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործական բեղուն գործունեություն և լեփ-լեցուն դահլիճներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործություններին և համերգային առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժաննա Անդրեասյանն ու Ռուբեն Հախվերդյանը քննարկել են համերգային առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր