ԱՄՆ ավիաբազան հայտնել է իր տարածքում կրակոցների մասին
Քաղաքական
23:38 19/12/2025
Աշխարհ

ԱՄՆ ավիաբազան հայտնել է իր տարածքում կրակոցների մասին

Արիզոնայի Լյուք ռազմաօդային բազան հայտնել է իր տարածքում կրակոցների մասին, և անձնակազմին հրահանգվել է մնալ իրենց տեղերում

«Լյուք ռազմաօդային բազան արձագանքում է բազայի տարածքում կրակոցների մասին հաղորդագրությանը։ Բազայի անձնակազմին հրահանգվել է մնալ իրենց տեղերում և հետևել արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների հրահանգներին», -«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է բազան Ֆեյսբուքում։

Իրավապահ մարմինները գտնվում են դեպքի վայրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ ավիաբազան հայտնել է իր տարածքում կրակոցների մասին