«Հրապարակ». Հայ ժողովուրդը բաժանվել է երկու հակամարտող բանակների
Օրվա մամուլ
08:45 19/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Հայ ժողովուրդը բաժանվել է երկու հակամարտող բանակների

«Հրապարակ» թերթը գրում է.

«2008 թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի «հոգին փառավորվում էր», երբ ժողովուրդը ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ էր խլում, հիմա՝ ճիշտ հակառակը հոգին փառավորվում է, երբ ոստիկաններն են ժողովրդին մահակներով քշում, բերման ենթարկում:

«Հոգին փառավորվում» է նաև նրանից, որ իր կամքով հայ ժողովուրդը բաժանվել է երկու հակամարտող բանակների: Իսկ ազգը բաժանվել է Եկեղեցին ոչնչացնել ցանկացողների և Եկեղեցին պահպանել ցանկացողների ճամբարների: Առաջին բանակին ինքն է կառավարում, երկրորդին` ողջամտությունն ու հայրենասիրությունը: «Հոգին փառավորվում» է, թերևս, նաև նրանից, երբ հոգևորականներն են բաժանվել երկու բանակի` իր կողմնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների:

Առաջինները վախենում են ժողովրդի ցասումից, երկրորդներին ժողովուրդն է պաշտպանում: «Հոգին փառավորվում» է, հավանաբար, նաև նրանից, երբ պետական պաշտոնյաներին, պետական բյուջեից սնվող, իրենից կախված մարդկանց հանում է իր չսիրած մարդկանց դեմ և կառավարության կաբինետից օնլայն հետևում այդ կոնֆլիկտին: «Հոգին փառավորվում» էր նաև այն ժամանակ, երբ Ազգային ժողովում իր ուսապարկերը հարձակվում էին ընդդիմադիր պատգամավորների վրա: Կամ` երբ անգրագետ ու չար մարդկանց մի խումբ` հերթական շրջիկ պատարագի ժամանակ իրեն դիմավորում է ծափերով, իսկ մեկ այլ խումբ` իր հրահանգով գնում է Էջմիածին եւ բղավում. «Վեհափառ, հեռացիր»:

Իհարկե, ոչ մի նորմալ մարդու, երկրի ղեկավարի, պետության մասին հոգ տանող պետական գործչի հոգին չէր փառավորվի այս տեսարաններից, և պարզ չէ, թե այս խժդժություններից, խառնակչությունից, ազգի մի մասին մյուսի դեմ հանելուց ինչու է նրա հոգին փառավորվում, բայց սա մի ողբերգական իրավիճակ է, որն այլևս իրողություն է եւ որը մենք մեր ձեռքով ենք ստեղծել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հայ ժողովուրդը բաժանվել է երկու հակամարտող բանակների