Կալանքից ազատ է արձակվել Կարուշ Հովեյանը
Իրավունք
13:21 20/12/2025
Հայաստան

Կալանքից ազատ է արձակվել Կարուշ Հովեյանը

«Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանը։ Նա ձերբակալվել, ապա ապօրինաբար կալանավորվել էր հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի շենքի առջև տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում` շինծու և չհիմնավորված մեղադրանքով»,-այս մասին հայտնում են նախաձեռնությունից։

Դեկտեմբերի 15-ին հակակոռուպցիոն դատարանում երկու տարբեր նիստերում մերժվել էին երկու եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կալանքից ազատ է արձակվել Կարուշ Հովեյանը