Հնդկաստանում գնացքը բախվել է փղերի խմբին, ութ կենդանի է սատկել
Աշխարհում
17:32 20/12/2025
Աշխարհ

Հնդկաստանում գնացքը բախվել է փղերի խմբին, ութ կենդանի է սատկել

Հնդկաստանի արևելյան Ասամ նահանգում Սաիրանգից Նյու Դելի ուղևորվող ուղևորատար գնացքը գիշերը բախվել է վայրի փղերի խմբին։ PTI լրատվական գործակալության հաղորդմամբ, տեղական պաշտոնյաների տվյալներով, բախման հետևանքով ութ կենդանի է սատկել։

МИР 24-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով գծերից դուրս են եկել մեկ շոգեքարշ և հինգ վագոն։ Ուղևորների շրջանում վիրավորներ չկան։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդկաստանում գնացքը բախվել է փղերի խմբին, ութ կենդանի է սատկել