Ի՞նչ ենք ուզում`ամեն մի քաղաքացու մեկ շուն հասնի ու այդ շունը մտնի քաղաքացու բերա՞նը․ Նարե Արամյանը՝ օրինագծի մասին
Հասարակություն
16:09 20/12/2025
Հայաստան

Ի՞նչ ենք ուզում`ամեն մի քաղաքացու մեկ շուն հասնի ու այդ շունը մտնի քաղաքացու բերա՞նը․ Նարե Արամյանը՝ օրինագծի մասին

Տարիներ առաջ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը ներկայացվել է «Փրո Փոուզ» կենդանիների պաշտպանության բրիտանական կազմակերպության կողմից։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Փրո Փոուզ»  ՀԿ ներկայացուցիչ Նարե Արամյանը։

Նշենք, որ օրերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը։ Այս առիթով կենդանասերները նաև բողոքի երթ իրականացրեցին՝ պահանջելով  հետ կանչել նախագիծը և դնել հանրային քննարկման, քանի որ այն թերի է ու վտանգներով լի․ այն թույլ կտա կոռուպցիոն սխեմաներ, որոնց արդյունքում թափառող կենդանիները ստերջացվելու փոխարեն կքնեցվեն։

 «Անձամբ մեր թիմի, այդ թվում՝ իմ, միջազգային մասնագետների, փորձագետների հետ լրամշակման արդյունքում դեռևս 2011 թ․-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։ Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում շատ կարևոր դրույթներ են առաջադրվել, այսինքն՝ որպես լրամշակման տարբերակներ, հայեցակարգային և հիմնավորման կետեր։ Այս օրինագծում ընդգրկում են բոլոր կենդանատեսակները և մարդ-կենդանի ամենօրյա փոխգործակցությունը պետք է առաջին հերթին՝ հանրային առողջապահության և միջավայրի անվտանգության տեսանկյունից դիտարկեր։ Սակայն այն փոփոխությունները, որոնք 2018 թ․-ից ի վեր գտան այս նախագծում,  որևէ տրամաբանության և որևէ արդյունավետ ընթացքի  հույս չեն ներշնչում։  Նախ և առաջ՝ ամբողջությամբ այլափոխվել է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագծի իմաստը։ Ոչ միայն շրջանակն է սեղմվել, այլև գլխավոր շեշտադրումներն իսպառ բացակայում են։ Հստակ արգելքներ, որոնք կունենան որոշակի իրավական հետևանքներ թե՛ քաղաքացիների և թե՛ պաշտոնատար անձանց կամ պետական, մասնավոր հասարակական կազմակերպությունների համար, բացակայում են»,- պարզաբանեց Արամյանը։

Նրա դիտարկմամբ՝ ի սկզբանե այս ոլորտը ոչ թե կենդանիների բարեկեցության կամ առավել ևս դրանց  իրավունքների մասին է, ինչի մասին պնդում են թեմային չտիրապետող պատգամավորները, այլև հանրային առողջապահության և միջավայրի անվտանգության։

«Մենք չենք հասել այնպիսի մի մակարդակի , որ կարողանանք խոսել կենդանիների իրավունքների մասին։Անգամ այն դեպքում, երբ կենդանին դիտարկվում է որպես գույք,  ինչը եղել է տարիներ շարունակ, անհնարին է, որ մենք այսօր անգամ այդպիսի իրավահարաբերությունները համարենք զարգացած։ Խորհրդային տարիներից մնացած, կծկտուր,  ոչինչ չարտահայտող բառերը իրար կապակցելով, փորձել են ինչ-որ  մթնոլորտ ստեղծել, իբրև  գործողություններ են կատարվում այս ոլորտը կարգավորելու համար։ Գիտե՞ք, մենք 20-ից ավել տարի ենք աշխատում այս ոլորտում, և մենք 20-ից ավել երկրներում տեղում ուսումնասիրել ենք և ինքներս մասնակցել ենք այդ երկրներում իրավական գործողությունների առաջխաղացմանը։ Այսօր մարդիկ, ովքեր ոչ միայն ոչինչ չեն հասկանում այս ոլորտից, չեն էլ փորձում զարցնել մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն ոչ միայն մեր, այլև այլ երկրներում։ Փորձում մոլորության մեջ մտցնել իրենց՝ անտեղյակությանամբ իբրև սա մի հոյակապ իրավիճակ է, որով մենք շատ խնդիրներ ենք լուծելու։ Գիտե՞ք, արդեն ծիծաղելի չի։ Կարելի է չէ՞ հետևել սովորական խոսքին, կազմել նախաձեռնություններ, որոնք ինչ-որ իմաստ են արտահայտում։ Վերջապես, իրավաբաններ պետք է աշխատեն այս խնդրի շուրջ առնվազն, չեմ տեսնում հարակից կապակցված որևէ գերատեսչության մասնակցություն, այդ թվում՝ Արդարադատության նախարարության, չեմ ասում կառավարության կարծիքի մասին, էլ չեմ ասում՝ Առողջապահության նախարարության, Շրջակա միջավայրի և այլն»։

Նարե Արամյանի խոսքով՝ մարզերում թափառող կենդանիների համար կացարանների ստեղծումը միմիայն վնասելու է թափառող կենդանիների հիմնախնդրի լուծմանը։

«Եթե մենք կենդանիների գլխաքանակ պետք է հավաքենք փողոցներից, մնացածները ավելի արագ են բազմանալու, տիրանալու են այսպես կոչված՝ սննդի աղբյուրներին, տեսակը դառնալու է ավելի ագրեսիվ և համաճարակներն ավելի շուտ են լինելու։ Ի՞նչ ենք մենք ուզում, որ ամեն մի քաղաքացու հասնի մեկ շուն և   այդ շունը մտնի  այդ քաղաքացու բերա՞նը։ Ի՞նչն է մեր նպատակը, եթե մենք չենք հասկանում այս տարրական, պարզունակ դրույթներ, ինչպե՞ս կարող ենք մենք օրենք ունենալ»,- վրդովված նշեց ՀԿ ներկայացուցիչը։

Տարիներ շարունակ թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀԿ ներկայացուցչի խոսքով՝ 2018թ․-ից հետո մեկ անգամ են  հանդիպում ունեցել Ազգային ժողովում, սակայն չի քննարկվել օրենքի բովանդակությունը։

«Ի՞նչ հանրային քննարկման, լուսմների կամ մասնագետների հետ աշխատանքային քննարկման մասին է խոսքը։ Չի՛ եղել նման բան։ Այս օրենքն առաջին հերթին վնասելու է նրանց, ովքեր կենդանիների նկատմամբ ունեն վախեր կամ անտարբեր են, շարքային քաղաքացիներին, որոնք ոչինչ չունեն անելու այս ոլորտում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Արամյանի փոխանցմամբ՝ շարունակելու են պայքարել ներկայացված օրինագծի դեմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ ենք ուզում`ամեն մի քաղաքացու մեկ շուն հասնի ու այդ շունը մտնի քաղաքացու բերա՞նը․ Նարե Արամյանը՝ օրինագծի մասին