Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով դեռևս խաղաղության համաձայնագիր չկա և «կարող է և չլինել»
Քաղաքական
18:33 20/12/2025
Աշխարհ

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով դեռևս խաղաղության համաձայնագիր չկա և «կարող է և չլինել»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռևս չկա ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղության համաձայնագիր և «հնարավոր է չլինի»։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է ասուլիսի ժամանակ։

Զելենսկու խոսքով, Ուկրաինան ցանկանում է ստանալ լուրջ անվտանգության երաշխիքներ կարգավորման գործընթացի ընթացքում։

«Այսօր խաղաղության համաձայնագիր չկա և կարող է չլինի։ Խաղաղության համաձայնագիրը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա. այն գոյություն ունի, երբ պատերազմը դադարեցվում է», - ասել է Զելենսկին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով դեռևս խաղաղության համաձայնագիր չկա և «կարող է և չլինել»