Թրամփը հետ է կանչում Հայաստանում ԱՄՆ դեսպանին
Քաղաքական
16:57 22/12/2025
Հայաստան

Թրամփը հետ է կանչում Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Թրամփի վարչակազմը հետ է կանչում մոտ 30 երկրներում հավատարմագրված դեսպանների ու դիվանագետների։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու պաշտոնյաների։ Նպատակն այդ երկրներում ԱՄՆ դիվանագիտական ​​​​կեցվածքի վերաձևավորումը։

Առնվազն 29 երկրներ գործուղված առաքելության ղեկավարներ անցած շաբաթ տեղեկացվել են, որ իրենց պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունվարին։  Նրանք բոլորն էլ նշանակվել են Բայդենի վարչակազմի օրոք։

Դեսպանները ծառայում են նախագահի հայեցողությամբ, չնայած նրանք սովորաբար մնում են իրենց պաշտոններում 3-4 տարի: ԶԼՄ աղբյուր պաշտոնյաները նշել են, որ վերադասավորումների հետևանքով «տուժածները» չեն կորցնում իրենց արտաքին ծառայության աշխատանքը, նրանք կվերադառնան Վաշինգտոն՝ այլ պաշտոններ զբաղեցնելու համար, եթե, իհարկե,  ցանկանան ստանձնել դրանք:

Հետ կանչված դեսպանների թվով առաջին տեղում Աֆրիկան մայրցամաքն է. 13 երկրներից՝ այդ թվում Նիգերից, Նիգերիայից, Մադագասկարից, Սոմալիից, Ուգանդայից դիվանագետներ են հետ կանչվել։

Ամերիկացի դիվանագետները հետ են կանչվել ասիական վեց երկրներից՝ այդ թվում Ֆիջիից, Լաոսից, Նոր Գվինեայից, Ֆիլիպիններից, Վիետնամից։

Եվրոպան այս ցուցակում երրորդն է. Ամերիկացի դիվանագետները հետ են կանչվել 4 երկրներից՝ հայաստանից, Մակեդոնիայից, Մոնտեներգրոյից, Սլովակիայից։ Հետ են կանչվել նաև Ալժիրում, Եգիպտոսում, Շրի Լանկայում, Նեպալում, Գվատեմալայում, Սուրինամում ԱՄՆ դեսպանները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը հետ է կանչում Հայաստանում ԱՄՆ դեսպանին