Արման Ծառուկյանը Հայաստանում է
Սպորտ
20:36 22/12/2025
Հայաստան

Արման Ծառուկյանը Հայաստանում է

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում։

Armsport-ի փոխանցմամբ՝ 29-ամյա մարտիկը Instagram-ի Story-ներում կիսվել է Ջերմուկի տեսարժան վայրերից նկարահանված տեսանյութերով։ Ծառուկյանին ուղեկցել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ UFC-ի թեթևքաշային կարգի առաջին հավակնորդ Արման Ծառուկյանը բրազիլական ջիու-ջիթսուի մենամարտում հաղթեց «Ախմատ» մարտական ​​ակումբը ներկայացնող Մեհդի Բայդուլաևին։ Նրանց մենամարտը տեղի ունեցավ ACBJJ 20 մրցաշարի 80 կգ քաշային կարգում։ Մենամարտն ավարտվեց գորգի վրա Ծառուկյանի հաղթանակով, երբ ավարտին մնացել էր 12 վայրկյան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արման Ծառուկյանը Հայաստանում է