Ո՞վ ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ. Շարմազանով
Քաղաքական
22:59 22/12/2025
Հայաստան

Ո՞վ ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ. Շարմազանով

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Սրանք լրիվ փորձանք են…

Առավոտից երեկո նիկոլական պրոպագանդան ու քպ-ականները մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ, բայց Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում շնոհակալություն  է հայտնում Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։

Ո՞վ ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ։

Եթե  ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին», ինչու՞ եք հակառուսական հիստերիան խոդի տվել էս մի քանի ամիս է…

Ո՞վ ՌԴ-ում հանդիպումներ էր ունենում, sms-ով Արևմուտքին բողոքում էիք, թե տեսեք-տեսեք, ընդդիմադիրները ռուսների հետ մոտ են։

Այո, մենք գտնում ենք, որ հայ-ռուսական դաշինքը բխում է ՀՀ պետական շահերից ու այդ պատճառով էլ զարգացնում  ենք մեր կուսակցական կապերը «Միասնական Ռուսաստան»-ի հետ։

Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։

Ինքնիշխանություն եմ է  ասել…»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞վ ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ. Շարմազանով