Ինչ պատճառով այսօր Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Քաղաքական
09:43 22/12/2025
Տարածաշրջան

Ինչ պատճառով այսօր Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին և դեկտեմբերի 22-ին կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները պարզաբանվել են։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տվյալներով, նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։ Իր խիտ գրաֆիկի պատճառով Ադրբեջանի ղեկավարը չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա այսօր Սանկտ Պետերբուրգում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ պատճառով այսօր Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին