Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը զոհվել է Մոսկվայում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով։ Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
«Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը մահացել է ստացած վնասվածքներից»,-ասել է նա։
Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 22-ի առավոտյան Յասենևայա փողոցում պայթեցվել է մեքենայի տակ տեղադրված պայթուցիկ սարք։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder