Վատ օդի որակով Երևանում՝ քաղաքապետարանը 2025 թ.-ին գերակատարել և 18.7 մլրդ դրամի նոր շինթույլտվություն է հատկացրել
Հասարակություն
11:07 22/12/2025
Հայաստան

Վատ օդի որակով Երևանում՝ քաղաքապետարանը 2025 թ.-ին գերակատարել և 18.7 մլրդ դրամի նոր շինթույլտվություն է հատկացրել

«Քաղաքաշինական ծրագրերին տված հավանության արդյունքում հավաքագրված եկամուտները 2025 թվականին ծրագրավորված է եղել 17.1 մլդ դրամ, սակայն փաստացի հավաքագրվել է 18.7 մլրդ»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանը։

Նրա ներկայացրած ցուցանիշներից պարզվում է, որ միայն 2025 թվականին Երևանի քաղաքապետարանը հավանություն է տվել 110 խոշոր քաղաքաշինական ծրագրի նախագծի, 241-ին տվել է շինարարության թույլտվության երկարաձգում, 88 շինարարության թույլտվություն, 107 վերահամաձայնեցում։

Ըստ Վարդազարյանի՝ 17 խոշոր ծրագրի տրվել է քանդման թույլտվություն։

Նա նշեց, որ 1 մլրդ 513 մլն դրամով գերակատարվել է խոշոր քաղաքաշինական ծրագրերին տրված շինթույլտվություններից մուտքագրված եկամուտները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վատ օդի որակով Երևանում՝ քաղաքապետարանը 2025 թ.-ին գերակատարել և 18.7 մլրդ դրամի նոր շինթույլտվություն է հատկացրել