«Hyundai Elantra»-ի և «УАЗ»-ի բախման հետևանքով ջրի տարաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում
Հասարակություն
22:29 23/12/2025
Հայաստան

«Hyundai Elantra»-ի և «УАЗ»-ի բախման հետևանքով ջրի տարաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում

Դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Ե․-ի վարած «УАЗ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի վրա բարձված ջրի տարաները հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

«Վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական  խումբը։

 Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Hyundai Elantra»-ի և «УАЗ»-ի բախման հետևանքով ջրի տարաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում