Նախկին թենիսիստուհի Կուրնիկովան և երգիչ Իգլեսիասը չորրորդ անգամ ծնողներ են դարձել
Աշխարհում
11:41 23/12/2025
Աշխարհ

Նախկին թենիսիստուհի Կուրնիկովան և երգիչ Իգլեսիասը չորրորդ անգամ ծնողներ են դարձել

Ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան և իսպանացի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասը չորրորդ անգամ ծնողներ են դարձել։ Կուրնիկովան երեխայի ծննդյան մասին լուրը կիսվել է իր սոցցանցերում։

Կուրնիկովան իր Ինստագրամի էջում հրապարակել է քնած երեխայի լուսանկար, որի կողքին խաղալիք է։

«Իմ արև, 2025 թվականի դեկտեմբերի 17», - մակագրել է նա լուսանկարը։

Իգլեսիասը նաև հաղորդագրությունը տարածել է իր սոցիալական ցանցերի էջերում։ Նա որպես վայր նշել է Մայամին, Ֆլորիդա։ Երեխայի անունը և սեռը չեն հրապարակվել։

Վեստի.ռու-ն գրում է, որ Աննա Կուրնիկովան և Էնրիկե Իգլեսիասը փորձում են իրենց անձնական կյանքը հանրության ուշադրությունից հեռու պահել։ Զույգը հանդիպել է 2002 թվականին՝ Իգլեսիասի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ 2017 թվականին նրանք ունեցել են երկվորյակներ, իսկ 2020 թվականի հունվարին ունեցել են դուստր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նախկին թենիսիստուհի Կուրնիկովան և երգիչ Իգլեսիասը չորրորդ անգամ ծնողներ են դարձել