Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Որովհետև դուխ չունեք գնալու, որովհետև այդ շինարարական ընկերություններն աֆիլացվում են ուղիղ ՔՊ-ի հետ. Մեսրոպ Մանուկյան
««Հանրապետություն» և «Հանրային ձայն», դուք լավ լսեք, կյանքում ինչ էլ անեք՝ փորձեք լինել զորավոր, պինդ լինել, որովհետև այլ տարբերակ չկա։ Կամ կաս, կամ չկաս։ Կա՛մ դու ես քո քայլերի տերը, կա՛մ տերին ես ծառայում։ Ու դուք այսօր ծառայում եք»,- Ավագանու նիստում դիմելով երկու խմբակցությունների անդամենրին՝ իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ 1905 թվականին Իսահակյանը իր հայտնի գրության մեջ հստակ արձանագրում էր, որ «դժբախտաբար կա միայն սև և սպիտակ»։
«Մոխրագույնը չկա, դուք ձեզ մի խաբեք, դուք այսօր մրոտ եք, սև եք»,-ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով կարմիր գհծերի հարցին՝ Մանուկյանը նկատեց, որ ՔՊ խմբակցությունը գիտակցում է, որ դատարանի երկու ատյաններում պարտվել է, բայց նույն պնդաճակատռությամբ շարունակում են։
«Չզեկուցվող հարցերով նախագիծ են բերել, որով քաղաքցու վճարած բարձրացված գույքահարկի հաշվին 80 մլն դրամ է հատկացվում նույն քաղաքացուն տուգանելու համար, բայց նույն աշխատակիցները ունեն գործառույթ՝ շինհրապարակներում փոշեորսիչ ցանցերի տեղադրմանը հետևելու համար, բայց չեն անում»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը և շարունակեց.
«Նոր հասկացաք, որ Թբիլիսյան փողոցում երեք հատ մեծ շինարարություն է գնում։ Վարչական վերաքննիչ դատարանի կողքն եմ եղել նախօրեին, խայտառակություն է , առնվազն 15 անգամ քաղաքապետարանում բարձրացրել եմ այս խնդիրը, գնացե՞լ եք հետևից, ո՛չ, որովհետև դուխ չունեք գնալու, որովհետև այդ ընկերություններից ամեն երկրորդը աֆիլացվում են ուղիղ ՔՊ-ի հետ»։
Նրա խոսքով ՔՊ-ն երևանցիների հետ թափանցիկ չի աշխատում։
«Դուք կեղծ եք, խաբել եք երևանցուն, չեք ասել, որ ձեր համար առաջնահերթը նրան տուգանելն է»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ հասարակական կարգի պահպանությունը դիտարկվում է, ոչ թե շենքերի փոշեկլանիչ ցանցերի առկայությանը հետևելը, այլ մարդկանց տուգանելը, և նշեց. «ՔՊ-ին և նրա հաճախորդներին, դուք ապացուցեցիք, որ ծառայում եք տիրոջ, ուղիղ չեք ծառայում երևանցուն, նեղվեք, լենանաք, դա ձեր պրոբլեմն է»։