Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է Գարի Կասպարովին
Իրավունք
13:04 23/12/2025
Աշխարհ

Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է Գարի Կասպարովին

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հեռակա կարգով կալանավորել է շախմատիստ Գարի Կասպարովին ահաբեկչական գործունեության հրապարակային կոչերն արդարացնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանից։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով՝ ահաբեկչության հրապարակային կոչեր և ահաբեկչության հրապարակային արդարացում։

Այս հոդվածով նախատեսված պատիժը հինգից յոթ տարի ժամկետով ազատազրկում է՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մինչև հինգ տարի ժամկետով։

Արդարադատության նախարարությունը Կասպարովին 2022 թվականի մայիսին ներառել է օտարերկրյա գործակալների ցուցակում։ Նա բնակվում է Ռուսաստանի Դաշնությունից դուրս։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է Գարի Կասպարովին