Երևանի բարձրադիր գոտում ձյուն է սպասվում
Հասարակություն
13:29 23/12/2025
Հայաստան

Երևանի բարձրադիր գոտում ձյուն է սպասվում

Երևանում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։

Մարզերում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի բարձրադիր գոտում ձյուն է սպասվում