Մ-4 ճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել է մերկասառույց
Հասարակություն
09:21 23/12/2025
Հայաստան

Մ-4 ճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել է մերկասառույց

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մ-4 ճանապարհի 89-90-րդ կմ հատվածում ջրագծի վթարի պատճառով ճանապարհածածկին առաջացել է մերկասառույց։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մ-4 ճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել է մերկասառույց