«Հրապարակ». Առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ
Օրվա մամուլ
08:29 23/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում պատարագի մասնակցելու մասին ՔՊ-ից երեկ վստահեցրին, որ իրենց պաշտոնապես չեն հայտնել այդ մասին։ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ: Ըստ լուրերի՝ Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը, տիրադավ եպիսկոպոսների, իր խաժամուժի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին «մաքրազարդել» հոգեւորականներից, եթե պետք է` Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել, որ նա ծնկի գա։ Որոշել է ամեն գնով մինչեւ ընտրությունները լուծել հարցը: Բացի նրանից, որ արտաքին ուժերն են պահանջում, նա նաև կարծում է, որ եթե հաջողվի իրագործել իր պլանը, ապա հանրային ապատիան կաճի, և այլևս մեծ ջանքեր չեն պահանջվի ընտրություններում հաղթելու համար։ Շարքային քաղաքացին կսկսի ատել ոչ միայն եկեղեցին ծնկի բերած Փաշինյանին, այլև անկարող ընդդիմությանը, որն ի զորու չեղավ կանխել այդ ամենը։ Նախորդ շաբաթ նա ստուգողական թեստ էր իրականացնում 10 տիրադավների միջոցով, որ հասկանա ընդդիմության, վեհարանը պաշտպանողների ռեսուրսը, թե քանի հոգի է իր դեմ կանգնելու, և ինչ քանակի զորք է պետք ներգրավել՝ վեհարանը գրավելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ