«Ժողովուրդ». Տարբեր քաղաքական ուժեր և դեմքեր հանդիպումներ են ունենում՝ քննարկելու ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները
Օրվա մամուլ
08:31 23/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Տարբեր քաղաքական ուժեր և դեմքեր հանդիպումներ են ունենում՝ քննարկելու ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2026 թվականին սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ, տարբեր քաղաքական ուժեր և դեմքեր հանդիպումներ են ունենում՝ քննարկելու ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։

Այդ ուժերն են՝ «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Նժար» շարժումը, Վիկտոր Մնացականյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպում-քննարկումներից մանրամասներ չցանկացավ հայտնել։

«Ընդհանրապես, որևէ քաղաքական ուժի հետ մեր հանդիպումներից մանրամասներ չեմ ցանկանում հայտնել, որովհետև առայժմ ինչ-որ արդյունք չկա բանակցություններից։ Ուստի՝ դրա մասին խոսելն անիմաստ է», – ասաց Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ մինչ այս էլ մենք փորձել ենք ՀԱԿ մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանից տեղեկություններ պարզել այն մասին, թե ինչպես է ՀԱԿ-ը պատրաստվում համապետական ընտրություններին, որ ուժերի հետ են հնարավոր միավորում տեսնում, բայց ապարդյուն՝ ՀԱԿ-ից որեւէ մանրամասներ չեն հայտնել։

Նշենք, որ համապետական ընտրություններին ընդառաջ բավականին ակտիվ են գործում «Հայաստան» դաշինքը և նոր ձևավորված «Մեր ձեւով» շարժումը։ Այս երկու ուժերին զուգահեռ ակտիվ են գործում նաև արտախորհրդարանական ուժերը, սակայն մինչ այս պահը մանրամասներ հայտնել չեն ցանկանում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder