Ամենաշատ տրվող հարցերը՝ քննությունների հետ կապված
Կրթություն, գիտություն
19:15 23/12/2025
Հայաստան

Ամենաշատ տրվող հարցերը՝ քննությունների հետ կապված

Գնահատման և  թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը գրում է․

«ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ԳԹԿ 900018003401 հաշվեհամարին հարկ է փոխացել 4,500-ական դրամ՝ ամեն քննության համար:

Եթե որոշել եք 2 քննություն հանձնել, կարող եք վճարել մեկ կտրոնով՝ միանգամից 9000 դրամ:

Հայտագրման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է:

Դիմում-հայտում կարելի է փոփոխություններ անել մինչև հայտագրման ավարտը:

Քննությունները տեղի են ունենալու հունվարի 15-ից փետրվարի 15-ը՝ շաբաթ-կիրակի օրերին:

Հայտագրման ավարտից հետո միայն, երբ հայտնի կլինի, թե որ առարկայից քանի դիմորդ է քննություն հանձնելու, կարվի բաշխումը, և կհաստատվեն քննությունների օրերը՝ ըստ առարկաների:

Միասնական քննական կենտրոնների ցանկը հաստատվելու է մինչև հունվարի 6-ը:

Ձմեռային միասնական քննությունները սկսվում են ժամը 11։30-ին:

Քննական կենտրոն հարկ է ներկայանալ առնվազն 1 ժամ շուտ:

Օտար լեզուների քննությունների տևողությունը 2,5 ժամ է, մնացած առարկաներինը՝ 3 ժամ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder