Որևէ երկրի գրողի չեմ ցանկանա 2026-ին, ինչպես Թումանյանը անցյալ դարասկզբին Իսահակյանին գրած նամակում, ասի՝ թե մենք մեր ձեռով քանդեցինք մեր երկիրը. Միլիտոնյան
Մշակույթ
08:37 24/12/2025
Հայաստան

Որևէ երկրի գրողի չեմ ցանկանա 2026-ին, ինչպես Թումանյանը անցյալ դարասկզբին Իսահակյանին գրած նամակում, ասի՝ թե մենք մեր ձեռով քանդեցինք մեր երկիրը. Միլիտոնյան

«Ես որևէ երկրի գրողի չեմ ցանկանա 2026 թվականին, ինչպես Թումանյանը անցյալ դարասկզբին Իսահակյանին գրած նամակում, ասի՝ թե մենք մեր ձեռով քանդեցինք մեր երկիրը։ Կամ գրող ու զորական Վազգենի պես տագնապալի պոռթկա՝ «Էս ի՞նչ եք անում, տղերք»»,- նշում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Նա շարունակում է. «Խաղաղություն բառի մեջ նաև խաղ կա, նայած թե ով ինչպես է դա հասկանում, մեր ու Բաքվի ղեկավարների խոսույթում զգալի է տարբերությունը՝ Ալիևը միջազգային գիտական հավաքներ է կազմակերպում Հայաստան պետությանը այլ, իր կեղծ հորինված անունով կոչում, 300.000 և գուցե ավելի մեր երկիր ուղարկելու ծրագրեր միջազգայնացնում և այլն, և այլն։

Ուզում եմ հավատալ, որ Բաքվում կլինեն ճշմարիտ մտավորականներ, որոնք չեն կիսի նրա ագրեսիվ գաղափարները։ Իմ կողմից ամենայն անկեղծությամբ՝ հանապազօրյա սեր և խաղաղություն 2026 թվականին, աշխարհին ու մեզ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որևէ երկրի գրողի չեմ ցանկանա 2026-ին, ինչպես Թումանյանը անցյալ դարասկզբին Իսահակյանին գրած նամակում, ասի՝ թե մենք մեր ձեռով քանդեցինք մեր երկիրը. Միլիտոնյան