Ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու. ԿԸՀ նախագահը՝ մոլդովական սցենարի հնարավորության մասին հարցին ի պատասխան
Քաղաքական
14:02 24/12/2025
Հայաստան

Ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու. ԿԸՀ նախագահը՝ մոլդովական սցենարի հնարավորության մասին հարցին ի պատասխան

«Ես իմ քաղաքական չեզոքությունը 2022 թվականի հոկտեմբերից չեմ խախտել, չեմ խախտելու»,-պատասխանելով մոլդովական սցենարի՝ Հայաստանում կիրառման ու քաղաքական ուժերին չգրանցելու հնարավորության մասին հարցին՝ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա նշեց՝ քանի դեռ ինքը ԿԸՀ նախագահ է, ամեն բան անելու է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ, արդար ու մրցակցային։

«Մեր ընտրական համակարգը որևէ հնարավորութուն չի տալիս, որ որևէ մեկն անձնական ինչ-որ բան, նույնիսկ հնարավորություն ունենա անելու։ Մեր ընտրական համակարգը ամենալավագույներից է, անձերով պայմանավորված գործընթացները կարելի է ասել բացառում է։ Լավն է մեր համակարգը»,-ասաց ԿԸՀ նախագահը։

Նրա խոսքով, Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որոնք կուսակցությունները պարտավոր են ներկայացնել, եթե ներկայացվում են այդ փաստաթղթերը, ԿԸՀ-ն չի կարող չգրանցել։

«Ես ուզում եմ, որ մենք դա արձանագրեք, կոնկրետ։ Մեր օրենսդրությունը նման սուբյեկտիվ մոտեցման հնարավորություն չի տալիս։ Մեր անմեզղությունը կասկածի տակ մի դրեք, անուղղակի ձևով մի ասեք, կարո՞ղ է դուք հանցագործ եք։ Չէ, ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու։ Քաղաքական ուժեև, որոնք մրցակցության մեջ են, թող մրցեն։ Մեր խնդիրն է, որ ընտրողի քվեն ճշգրիտ արձանագրվի»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու. ԿԸՀ նախագահը՝ մոլդովական սցենարի հնարավորության մասին հարցին ի պատասխան