Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա
Քաղաքական
18:00 24/12/2025
Հայաստան

Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա

Կառավարությունն այսուհետ Մայր Աթոռին հաղատարածքներ տրամադրելիս կտա ոչ թե սեփականության, այլ՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։ 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

«Ներկայումս ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին). առանց մրցույթի, անհատույց (մշտական) պետության և համայնքների սեփականության հողերի անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով։ Օգտագործման տրամադրելը արդեն իսկ նախատեսված է օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին  կետով»,- նշված է հիմնավորման մեջ։ 

Արդարադատության նախարարությունն այս նախագծի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ նշել է, որ ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել Նախագծի ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված նախագծերի հիմնավորվածությունը լիարժեք ձևով գնահատելու համար: 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա