«Հրապարակ». Ժողովուրդը միայն մեկ բան է ուզում` խաղաղություն
Օրվա մամուլ
08:53 24/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Ժողովուրդը միայն մեկ բան է ուզում` խաղաղություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ավելի քան կես տարի է՝ ՔՊ-ում քննարկում են նախընտրական կարգախոսի հարցը: Թե ինչ մոգոնեն, որ հանրությանը կարողանան մոլորեցնել, մոռացնել տալ բոլոր արհավիրքները։ Կանգ են առել խաղաղության վրա, որը, ըստ իրենց, այսօր միակ աշխատող կարգախոսն է,և որին հանգել են հարցումների արդյունքում: Համոզված են, որ Արցախի կորստից և մյուս աղետալի իրադարձություններից հետո ժողովուրդը միայն մեկ բան է ուզում` խաղաղություն: Թե ինչ տեսք ու ձևակերպում կունենա կարգախոսը, առայժմ տարբերակներ են քննարկվում: Սակայն մոտավորապես հետևյալով են առաջնորդվելու, թե 2021-ին ասել ենք՝ «Ապագա կա», ահա՝ բերել ենք այդ ապագան՝ խաղաղությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ժողովուրդը միայն մեկ բան է ուզում` խաղաղություն