Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկեղեցի չեմ գնում, որովհետև Աստված իմ հոգում է... կեղծ արտահայտություն, որևէ աղերս չունի իրական հավատքի հետ. Հայր Զաքարիա
«Եկեղեցի չեմ գնում, որովհետև Աստված իմ հոգում է: Այս արտահայտությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրական հավատքի հետ»,- ասում է Հայր Զաքարիան։
«Եկեղեցի չեմ գնում, որովհետև Աստված իմ հոգում է: Ծանոթ արտահայտություն է, այսպես են արդարանցնում իրենց նրանք, ովքեր Աստծո հետ կենդանի, իրական շփումը փորձում են փոխարինել պատրանքայինով։
Մի պահ պատկերացրեք՝ կարելի՞ է հոգով դաշնակահար լինել, բայց երբեք դաշնամուր չնվագել, կարո՞ղ ես լողորդ լինել, բայց երբեք չլողալ։ Կամ՝ սիրահարները վերջապես որոշում են հանդիպել միմյանց ու ավելի մոտիկից ծանոթնալ, հանկարծ տղան կամ աղջիկն ասում է՝ ինչ կարքի կա հանդիպելու, չէ՞ որ դու իմ հոգում ես։
Հավատքն առ Աստված տեսական մի բան չէ, այլ ապրված կյանք, իրական գործողություն։ Հավատալ Աստծուն՝ նշանակում է վստահել նրան, կատարել նրա պատվիրանները, այցելել նրա բնակատեղին՝ այսինքն եկեղեցին։ Հոգումդ հավատալով՝ ինչպե՞ս ես հաղորդություն ստանալու, որտե՞ղ ես մկրտվելու, ինչպե՞ս ես վայելելու սուրբ հոգու շնորհաբաշխ օրհնությունները։
Հետևաբար, Աստած իմ հոգում է արտահայտությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրական հավատքի հետ»։