Կառավարությունը որոշեց Արցախից բռնագաղթած 1-3 հոգի ունեցող ընտանիքներին 10 տարով 40-ական հազար դրամ տան վարձ տալ
Հասարակություն
12:56 25/12/2025
ԼՂՀ

Կառավարությունը որոշեց Արցախից բռնագաղթած 1-3 հոգի ունեցող ընտանիքներին 10 տարով 40-ական հազար դրամ տան վարձ տալ

Որոշման նախագծի մեջ ասվում է. «Նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, Ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին,

.որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ

.որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ

.որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ»:

Հարցը զեկուցող ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի 2026 թ հուլիսի 1-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը որոշեց Արցախից բռնագաղթած 1-3 հոգի ունեցող ընտանիքներին 10 տարով 40-ական հազար դրամ տան վարձ տալ