Հլը սուս, դու վաբշե մի խոսա. Վարդան Ղուկասյանը՝ որդուն
Իրավունք
16:09 25/12/2025
Հայաստան

Հլը սուս, դու վաբշե մի խոսա. Վարդան Ղուկասյանը՝ որդուն

Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դատական նիստի ժամանակ դատավորը նկատողություն արեց տեղից խոսելու համար։  Դատավորի նկատողությունն ուղղված էր  Վարդան Ղուկասյանին։

Սպարտակ Ղուկասյանը ցանկացավ ինչ-որ բան ասել տեղից, սակայն հայրը նրան թույլ չտվեց. «Հլը սուս, դու վաբշե մի խոսա»։

Նիստի ընթացքում Վարդան Ղուկասյանը դահլիճում նստածներին ասաց՝ ծափ տան։

«Իրավունք ունե՞նք ծափ տալու, ձայնազո՞ւրկ ենք։ Լավ, կներեք»,- ասաց Ղուկասյանը՝ ի պատասխան դատավորի պատասխանի, որ չեն կարող ծափ տալ։

Դատավորն ասաց. «Գտնվում եք դատական նիստերի դահլիճում, որևէ միջոցառման չեք մասնակցում, հանդիսատես չեք, որ ծափահարեք, դատական նիստի եք, լուռ հետևեք։ Բացառում ենք հետագայում նման վարքագիծը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հլը սուս, դու վաբշե մի խոսա. Վարդան Ղուկասյանը՝ որդուն