Շինարարության ծավալն աճել է շուրջ 20 %-ով. որքա՞ն է կազմել ՏԱՑ-ը
Տնտեսություն
12:46 25/12/2025
Հայաստան

Շինարարության ծավալն աճել է շուրջ 20 %-ով. որքա՞ն է կազմել ՏԱՑ-ը

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.3 %-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։

Ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 20.1 %, ծառայությունների ծավալն աճել է 10.9 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.6 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 3 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0.5 %-ով։ 

Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է նվազել։ Հունվար-նոյեմբեր ամիսներին նվազումը կազմել է 33.2 %-ով։ Արտահանումը նվազել է 40.6 %-ով, ներմուծումը՝ 27.4 %-ով։ 

Նշենք, որ նոյեմբեր ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ն աճել է 10.4 %-ով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շինարարության ծավալն աճել է շուրջ 20 %-ով. որքա՞ն է կազմել ՏԱՑ-ը