Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ալ-Նասիրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել սոցիալական ցանցերում: Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքը, Ջորջինա Ռոդրիգեսը և նրանց երեխաները Սուրբ Ծննդյան զգեստներով քայլում են դեպի Սուրբ Ծննդյան եղևնին:
40-ամյա Ռոնալդոն տեսանյութին կից գրել է. «Հույս, որը վերածնվում է, սեր, որը գրկում է, ընտանիք, որը աջակցում է և լույս, որը առաջնորդում է: Շնորհավոր Սուրբ Ծնունդ»։
Արևմտյան երկրները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder