Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել.Արմեն Աշոտյան
Քաղաքական
23:25 26/12/2025
Հայաստան

Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել.Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Օրվա վերջին ծանոթացա ՀԱԿ-ի միջոցառմանը եւ ՀԱԿ ներկայացուցիչների մի շարք հայտարարություններին։

Գաղտնիք չէ, որ մենք բազմաթիվ տարաձայնություններ ունեցել ենք եւ ունենք, սակայն թե այսօրվա իրականությունը, թե երկրում քաղաքական մշակույթի և մտքի կրիտիկական պահանջարկը թելադրում են շահագրգիռ լինել քաղաքական դաշտում արժեքներ, միտք, պատմություն և սկզբունքներ կրող դերակատարների գործունեությամբ՝ անկախ բոլոր տարաձայնություններից։

Միաժամանակ ուզում եմ արձագանքել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իրենք «մերժել են ՀՀԿ-ի հետ դաշինքը»։

Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել։

Հետևաբար չէր էլ կարող մերժվել մի բան, որը չի եղել։

Մանավանդ, որ գալիք ընտրություններին մասնակցելու կապակցությամբ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը դեռ առ հասարակ չի հայտնել։

Ինչ վերաբերում է մեզ ուղղված «ձեռքի հետ» ոճի քննադատությանը , ապա առնվազն այս փուլում որպես բարի կամքի դրեւորում զերծ կմնամ հակադարձումներից։

Այս փուլում։ Որպես բարի կամքի դրսևորում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել.Արմեն Աշոտյան