Լարիսա Դոլինայի շքեղ մեքենան վթարի է ենթարկվել
Համացանց
10:00 26/12/2025
Աշխարհ

Լարիսա Դոլինայի շքեղ մեքենան վթարի է ենթարկվել

Ռուս երգչուհի Լարիսա Դոլինայի պրեմիում դասի Toyota Alphard-ը վթարի է ենթարկվել Մոսկվայում։ Ավտովթարի մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։

«Երգչուհու մեքենան մոտ երկու ամիս առաջ Ստրոգինոյում բախվել է Volkswagen-ին։ Վթարի հետևանքով վնասվել են սև Toyota-ի վարորդի դուռը, ապակիները, լուսարձակները և հայելիները։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել», -նշվում է հաղորդագրության մեջ։

Նախնական գնահատականներով՝ 2024 թվականի շքեղ մեքենայի վերանորոգումը կարող է արժենալ մեկ միլիոն ռուբլի, որի մեծ մասը կծախսվի պահեստամասերի վրա։

Նաև հաղորդվում է, որ երգչուհին Toyota Alphard-ը գնել է 2025 թվականի ապրիլին՝ մոտավորապես 16 միլիոն ռուբլով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լարիսա Դոլինայի շքեղ մեքենան վթարի է ենթարկվել