«Հրապարակ». ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին
Օրվա մամուլ
08:51 26/12/2025
Հայաստան

«Հրապարակ». ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մի շարք ահազանգեր ենք ստացել, որ ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին, հատկապես համայնքներում` փոքր ու միջին ձեռնարկատերերին: Մեզ ասացին, որ հարկային տեսուչներն այնպիսի տուգանքներ են գրում, որ տվյալ ձեռնարկությունները հայտնվում են փակվելու եզրին: Տեսուչներն արդարանում են, թե տարեվերջ է, իրենց վրա պլան է դրված։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ամբիոններից հարկ վճարողին հերոս է անվանում, բայց տակից՝ քերում նրանց, հավանաբար, որ հաջորդ տարի, ընտրություններից առաջ կարողանա «պետական ընտրակաշառք» բաժանել պետական հիմնարկներում և լրացուցիչ ձայներ ստանալ իրենց եկամուտն ամեն ինչից վեր դասող զանգվածից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին