Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանն իր թիմին հավաքել է մեկ հարկի տակ՝ տարեվերջյան խնջույքի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարեվերջյան խնջույքներից ձեռնպահ չեն մնում նաև ընդդիմադիրները: Տեղեկացանք, որ երեկ «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր թիմին հավաքել է մեկ հարկի տակ: Մասնակցել են ոչ միայն «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, այլև պատգամավորների օգնականները, փորձագետները։ Դեկտեմբերի 28-ին էլ ՀՅԴ-ն է գալիս՝ Ամանորը նշելու։
Շաբաթ օրն էլ ՔՊ-ի կորպորատիվն է լինելու` Արտաշատի «Ադանա» ռեստորանում: ՔՊ-ում երեկ ոմանք չարախնդում էին, որ շատերը հաջորդ օրը Փաշինյանի մասնակցությամբ ֆեյք պատարագին չգնալու համար հիմնավոր արդարացում կունենան` խումհարի մեջ կլինեն ու չեն կարողանա մասնակցել։ Իսկ Սերժ Սարգսյանի թիմից մեզ վստահեցրին, որ վերջին տարիներին իրենք նման խնջույքներ չեն կազմակերպում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում