Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հասարակություն
09:26 26/12/2025
Հայաստան

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տավուշի, Վայքի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար