ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը, նրա կինը և դուստրը կանչվել են դատախազություն
Քաղաքական
22:35 26/12/2025
Հայաստան

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը, նրա կինը և դուստրը կանչվել են դատախազություն

ԱԺ նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, նրա կինը՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը, նրանց դուստրը և ընտանիքի այլ անդամներ հրավիրվել են դատախազություն:

«Ազդարար» կայքում հրապարակված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ» ծանուցման մեջ ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2025 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը, նրա կինը և դուստրը կանչվել են դատախազություն