Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր ավագ հարազատ զավակին՝ ի դեմս եկեղեցու. Աշոտյան
Հասարակություն
18:26 27/12/2025
Հայաստան

Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր ավագ հարազատ զավակին՝ ի դեմս եկեղեցու. Աշոտյան

«Ժողովուրդն ունի երկու հալալ զավակ՝ պետություն և եկեղեցի։ Սակայն պետությանն առևանգել են։ Առևանգել են դրսից՝ ներսի դավաճանների ձեռամբ»,-գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա շարունակում է. «Այսօրվա պետությունը ժողովրդին չի պատկանում։ Այսօրվա իշխանությունը ժողովրդին չի պատկանում։

Եվ պատահական չէ, որ այսօր ժողովուրդը ոտքի է կանգնել իր մյուս զավակին՝ եկեղեցուն, պաշտպանելու համար։

Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր ավագ հարազատ զավակին՝ ի դեմս եկեղեցու և հետո կկարողանա հետ բերել առևանգված զավակին՝ ի դեմս պետությանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր ավագ հարազատ զավակին՝ ի դեմս եկեղեցու. Աշոտյան