Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միքայել Սրբազանը ԲԿ-ի պատուհանից ողջունեց և օրհնեց իր ծննդյան առիթով հավաքվածներին
Նախօրեին վիրահատված Միքայել Սրբազանը «Իզմիրլյան» ԲԿ-ի պատուհանից ողջունեց և օրհնեց Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամներին, հոգևորականներին, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներին, որոնք հավաքվել են «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց՝ շնորհավորելու Սրբազանին ծննդյան օրվա առիթով։
Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները տորթ ու փուչիկներով են եկել ԲԿ դիմաց։ Նրանք կատարեցին նաև շարականներ։
Նշենք, որ կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այսօր դարձավ 62 տարեկան: Նա օրեր առաջ է քրեակատարողական ծառայությունից տեղափոխվել ԲԿ։