Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սիբիրում 15-ամյա դպրոցականի մոտ ծննդաբերական ցավեր են սկսկել ավտոբուդի մեջ։ Տեղական լրատվամիջոցներից NGS.ru-ն մանրամասնում է, որ ավտոբուսը Նովոսիբրսկի շրջանի Դովոլնոե գյուղից մեկնում էր Նովոսիբիրսկ քաղաք։
Ծննդաբերող անչափահասին առաջին բուժօգնություն է ցուցաբերել ուղոևրներից մեկը՝ ատամնաբույժ Մայա Սենիսենկոն։ Նա վարորդին խնդրել է շտապ օգնություն կանչել, իսկ ուղևորներից հակաբակտերիալ անձեռնոցիկներ է խնդրել։
«Վարորդի մոտ մաքուր բարձի երես կար, երեխային տեղափոխեցինք դրա մեջ։ Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ես նույնիսկ սեռը չստուգեցի։ Ինձ համար կարևոր էր, որ նա ծնվեր, շնչեր և լաց լիներ», - ասել է կինը։
Շտապ օգնության մեքենան 15-ամյա մայրիկին ու նրա նորածին որդուն տեղափոխել է հիվանդանոց։