Ինչ ժամացույց է կրում Փաշինյանի աներձագը և որքան արժե այն
Քաղաքական
20:16 28/12/2025
Հայաստան

Ինչ ժամացույց է կրում Փաշինյանի աներձագը և որքան արժե այն

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը երեկ ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել Նիկոլ Փաշինյանի կողակցի՝ Աննա Հակոբյաի պատգամավոր եղբոր հետ ու գրել.

«Այսօր կայացավ սրտիկ անելու առաջին դասընթացը: Արդյունքն ակնհայտ է, բայց կա կատարելագործվելու տեղ»։

Օգտատերերը հիմնականում պատգամավորների հասցեին վիրավորանքի, հայհոյանքի ու քննադատության խոսքեր էին հնչեցրել՝ ի պատասխան Ջուլհակյանը սպառնացել էր դիմել դատարան։

Օգտատերերը հիմնականում Փաշինյանի թիմակիցներին ու աներձագ Հրաչ Հակոբյանին մեղադրել էին գողանալու, մեծ պարգևավճարներ ստանալու համար։

«Կյանքը որ վատ լիներ սրանց համար , Հրաչը 5000$ Tudor ժամացույց կհագնե՞ր »,-գրել էր օգտատերերից մեկը։

Panorama.am-ը փորձեց պարզել, թե ինչ ժամացույց է կրում Աննա Հակոբյանի եղբայրը։ Այն TUDOR բրենդի ժամացույց է, որը պաշտոնական կայքում արժե 4250 դոլար։

։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ ժամացույց է կրում Փաշինյանի աներձագը և որքան արժե այն