Արտակարգ դեպք՝ Երևանում. Մաշտոցի պողոտայի թունելի մոտ երկաթե երկու էլեկտրասյուներ հիմքից պոկվել ու տապալվել են՝ փակելով ճանապարհը
Հասարակություն
13:10 28/12/2025
Հայաստան

Արտակարգ դեպք՝ Երևանում. Մաշտոցի պողոտայի թունելի մոտ երկաթե երկու էլեկտրասյուներ հիմքից պոկվել ու տապալվել են՝ փակելով ճանապարհը

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թունելի մոտ, երկաթե երկու էլեկտրասյունները հիմքից կոտրվել ու տապալվել են։ 

«Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույսի» աշխատակիցները»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտակարգ դեպք՝ Երևանում. Մաշտոցի պողոտայի թունելի մոտ երկաթե երկու էլեկտրասյուներ հիմքից պոկվել ու տապալվել են՝ փակելով ճանապարհը