Ինչ եղանակ կլինի Ամանորին
Հասարակություն
16:38 28/12/2025
Հայաստան

Ինչ եղանակ կլինի Ամանորին

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ի լույս` 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 28-ի, 29-ի, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին և 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, դեկտեմբերի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ, 28-ի ցերեկը՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 28-ի լույս՝ 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ը հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ եղանակ կլինի Ամանորին